Ոստիկանությունը պարզաբանում է

168
01-05-2018 21:43

Տեղեկատվություն են տարածել այն մասին, թե իբր Հրազդան քաղաքում անցկացվող հավաքի ընթացքում ոստիկանական մեքենան միտումնավոր մխրճվել է հավաքի մասնակիցների մեջ՝ վրաերթի ենթարկելով երկու անչափահասի, Ճանապարհահատվածը երթևեկելի դարձնելուն ուղղված աշխատանքների ընթացքում ոստիկանության ավտոմեքենայի վարորդը չի հասցրել արգելակել այն պատճառով, որ երեխան երթևեկելի հատվածում անօրինական հավաքի մասնակիցների շարքում պարզապես վազքով անցնելիս ինքն է հայտնվել մեքենայի դիմաց, ինչին նպաստել է նաև առջևից ընթացող ավտոմեքենայի անակնկալ և ոստիկանի պահանջներին հակառակ արգելակելը:

Հետևաբար` նմանատիպ մեկնաբանությունները գնահատելով որպես ստեղծված լարված իրավիճակում հասարակական կարգը պաշտպանելու իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ անհանդուրժողական տրամադրությունների գեներացման դրսևորում՝ հարկ ենք համարում նշել, որ տեղի ունեցած ցավալի դեպքն ապօրինի հավաքը դադարեցնելու, դրա մասնակիցների կողմից ճանապարհներին երթևեկության համար արհեստականորեն խոչընդոտներ ստեղծելու, քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնելու, նրանց իրավունքներն ու ազատությունները խոչընդոտելու, ինչպես նաև հասարակական անվտանգության դեմ հակաիրավական գործողություններից զերծ մնալու՝ ոստիկանության բազմաթիվ հորդորներն ու օրինական պահանջներն անտեսելու ուղղակի հետևանք է:

ՀՀ Ոստիկանություն

168
01-05-2018 21:43