«Սա աննախադեպ երևույթ է մեր իրականության մեջ». Արա Բաբլոյան (ուղիղ միացում)

168
01-05-2018 12:10

Այսօր ԱԺ հատուկ նիստում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ առաջադրվել է ՀՀ վարչապետի մեկ թեկնածու՝ խորհրդարանական փոքրամասնության կողմից։

«Սա աննախադեպ երևույթ է մեր իրականության մեջ։ Միևնույն ժամանակ վստահ եմ, որ անկախ նրանից, թե ինչպիսի կարծիք կամ դիրքորոշում կունենա մեզնից յուրաքանչյուրը, որպես պատգամավոր և որպես խմբակցություն, բոլորիս հիմնական նպատակը երկրի կայունությունը, անվտանգությունը և ժողովրդի բարօրությունն է»,- ասաց Ա.Բաբլոյանը։

Ըստ նրա՝ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների նույնիսկ ամենալարված պահերին իրենք ցուցաբերել են հանդուրժողականություն միմյանց հանդեպ, ինչը զարմացնում է ամբողջ աշխարհին։

Ա.Բաբլոյանը հորդորեց այսօրվա քննարուկումների ժամանակ նույնպես զուսպ լինել, հարգել միմյանց ու կարծիք հայտնելու իրավունքը։

 

168
01-05-2018 12:10