Բակո Սահակյանն ընդունել է Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

168
17-04-2018 16:44

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի պատվիրակությանը՝ հաստատության տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի գլխավորությամբ:

Քննարկվել են մշակութային արժեքների պահպանմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Մատենադարանի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի արդյունքները շոշափելի ու տեսանելի են:

168
17-04-2018 16:44