Ֆրանսիան երկխոսություն կվարի Ռուսաստանի հետ Սիրիայում ներառական լուծում գտնելու համար. Մակրոն

168
17-04-2018 17:05

Ֆրանսիան երկխոսություն կվարի Ռուսաստանի եւ այլ երկրների հետ Սիրիայում ներառական համապարփակ լուծում գտնելու համար: Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում։

Նա նշել է, որ «Ֆրանսիան կշարունակի Սիրիայում քաղաքական ներառական լուծում մշակելու աշխատանքը»: «Մենք խոսում ենք բոլորի ՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաեւ Սիրիայի վարչակարգի եւ ընդդիմության բոլոր ուժերի հետ, որպեսզի կառուցենք վաղվա օրվա Սիրիան»,- ասել է Մակրոնը:

168
17-04-2018 17:05