Արմեն Սարգսյանը հյուրընկալել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

168
17-04-2018 16:07

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից:

Հանրապետության նախագահը ողջունել է Վեհափառ Հայրապետին և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու անփոխարինելի վաստակը մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում, ազգային և հոգևոր արժեքների պահպանման գործում:

Հանրապետության նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել են պետության և եկեղեցու միջև ձևավորված սերտ համագործակցության, հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման, ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների և առկա մարտահրավերների մասին:

Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի նկատմամբ հարգանքը,նրա միջազգային մեծ կապերը, կառավարման ոլորտում հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս պիտի ծառայեն երկրի առաջընթացին:

168
17-04-2018 16:07