Վրաերթի ենթարկված կինը մահացել է

168
17-04-2018 16:14

Ապրիլի 13-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բ.Մուրադյան փողոցի թիվ 16 էլեկտրասյան մոտ վրաերթի էր ենթարկել 1951 թ ծնված Անժելա Մովսեսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ապրիլի 16-ին, ժամը 8.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ա. Մովսեսյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

168
17-04-2018 16:14