Սկրիպալները թունավորվել են հեղուկով. Sky News

168
17-04-2018 16:23

Այն նյութը, որն օգտագործել են Պետական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլյային թունավորելիս, տեղ է հասցվել «հեղուկ տեսքով»: Ինչպես հաղորդել է«Ինտերֆաքս»-ը, ապրիլի 17-ին այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության նախարարությունը:

Ավելի վաղ Mail on Sunday-ն գրել է, որ Սկրիպալների վրա գրոհի համար դոնդողանման նյութ է օգտագործվել: Մարտի 4-ին Պետական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում օրհասական վիճակում հոսպիտալացվել են անհայտ նյութի ներգործությունից հետո:

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում հայտարարել է, որ նրանք թունավորվել են «Նովիչոկ» տիպի նյարդակաթվածահարական նյութով, որը մշակվել է Ռուսաստանում: Մոսկվայում վճռականորեն մերժել են այդ մեղադրանքները:

168
17-04-2018 16:23