ԱՄՆ-ի բանակի զրահատեխնիկան սենսորային պաշտպանություն կստանա հրազենի կրակից

168
17-04-2018 15:50

ԱՄՆ-ի Ցամաքային զորքերի զրահատեխնիկան շուտով կհանդերձվի «սենսորային վահանով»՝ հրազենով թշնամական կրակից պաշտպանության համար: Այս մասին իր կայքում հայտնել է The National Interest հանդեսը:

Հանդեսի տվյալներով՝ այդ վահանի մշակողներն էապես առաջ են գնացել այնպիսի սենսորների արտադրության բնագավառում, որոնք կկարողանան գործնականում կայծակնային արագությամբ որոշել կրակի «աղբյուրները»՝ դրանց առավելագույնս արագ, որ գլխավորն է, նշանառու ոչնչացման համար:

Արդեն 2019 թվականին, ինչպես սպասվում է, այդ համակարգը՝ Hostile Fire Detection (HFD)-ը, պատրաստ կլինի անցնելու ավելի պաշտոնական փորձարկումների՝ բանակային ստորաբաժանումների սպառազինությունը դրանով համալրելու նպատակահարմարությունը պարզելու նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168
17-04-2018 15:50