«Բա կարո՞ղ է՝ Նիկոլ Փաշինյանին գովեի». Էդուարդ Շարմազանով

168
17-04-2018 14:48

«Հայաստանում ոչ մի հեղափոխություն չի կարող լինել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության մասին:

Դիտարկմանը, թե հազարավոր ցուցարարներ հիմա շրջափակում են տարբեր գերատեսչություններ՝ Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ցուցարարների  իրավունքն է՝ ազատ երթեր կազմակերպել»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն այս տասը տարիների ընթացքում աչք չբացեց միտինգներից, ցույցերից՝ Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Բոլոր ժողովրդավարական երկրներում միշտ միտինգներ են տեղի ունենում, իսկ ավտորիտար երկրներում՝ ոչ»:

Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարմանը՝ Է. Շարմազանովը հորդորեց իր ելույթը լսել: Դիտարկմանը, թե՝ Ձեր ելույթում միայն Սերժ Սարգսյանին ուղղված գովեստի խոսքեր էին, ԱԺ փոխխոսնակն այսպես արձագանքեց. «Բա կարո՞ղ է՝ Նիկոլ Փաշինյանին գովեի»:

168
17-04-2018 14:48