Ակցիայի մասնակիցներն իջեցնում են պետական կառույցների մոտ կայանած մեքենաների անվադողերը

168
17-04-2018 14:10

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հանրահավաք-ակցիայի մասնակիցները հավաքվել են Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների հատվածում են՝ խմբվելով ՀՀ գլխավոր դատախազության, Պետեկամուտների կոմիտեի, մի քանի նախարարությունների շենքի մոտ:

Նիկոլ Փաշինյանը նրանց կոչ է անում շրջափակել գերատեսչություններն ու նստացույց անել, չթողնել մուտքն ու ելքը:

Նրանք մտադիր են այդ կառույցների մոտ մնալ այնքան ժամանակ մինչ դռները կբացվեն և մարդիկ կփորձեն դուրս գալ այնտեղից, որպեսզի խոչընդոտեն ելումուտը կամ ներխուժեն շենքերի ներս:

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հավաքի մասնակիցներն իջեցնում են Պետեկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության մոտ կայանած ծառայողական մեքենաների անվադողերը:

 

168
17-04-2018 14:10