Վերաբացվեցին Արդշինբանկի «Կապան», «Քաջարան» և «Մեղրի» մասնաճյուղերը

168
17-04-2018 13:12

Ապրիլի 16-ին և 17-ին վերաբացվեցին Արդշինբանկի «Կապան», «Քաջարան»  և «Մեղրի» մասնաճյուղերը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակներում: Վերաբացված մասնաճյուղերը հագեցած են տեխնիկական լայն հնարավորություններով, որոնք ավելի դյուրին են դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:

«Կապան» մասնաճյուղը գտնվում է Կապան քաղաքում՝ Մ. Տեր-Ստեփանյան 3 հասցեում, «Քաջարան» մասնաճյուղը՝ Քաջարան քաղաքում՝ Լեռնագործների 4 հասցեում, իսկ «Մեղրի» մասնաճյուղը` Մեղրի քաղաքում, Գործարանային 1 հասցեում: Մասնաճյուղերն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:15-16:45:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում:

***

Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը» Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր:

168
17-04-2018 13:12