Ռուբլին վստահորեն աճում է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազման ֆոնին

168
17-04-2018 12:55

Ռուսական արժույթը ապրիլի 17-ին սակարկությունների սկսվելուց հետո շարունակում է վստահորեն աճել աշխարհաքաղաքական ռիսկերի նվազման ֆոնին: Դոլարի փոխարժեքը իջել է մինչեւ 60 ռուբլի, ինչի մասին վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները։

Ամերիկյան արժույթի փոխարժեքը Երեւանի ժամանակով ժամը 11:05-ին ընկել Է մինչեւ 60,86 ռուբլի (անկումը՝ 0,3 ռուբլի), եվրոյինը՝ մինչեւ 75,48 ռուբլի (անկումը՝ 0,24 ռուբլի): Աճում է նաեւ նավթի արժեքը: Brent-ի արժեքը բարձրացել է բարելի դիմաց մինչեւ 71,81 դոլար: Աճի միտում է դիտվում նաեւ բաժնետոմսերի ռուսական շուկայում: Առավոտյան Մոսկվայի բորսայի ինդեքսը բարձրացել է 1,6 տոկոսով՝ մինչեւ 2178 կետ, ՌՏՍ ինդեքսը՝ 3,8 տոկոսով՝ մինչեւ 1126 կետ:

Փորձագետները տեղի ունեցողը կապում են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանման սպառնալիքի նվազման հետ: Ապրիլի 16-ին Washington Post հրատարակությունը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել է, որ Դոնալդ Թրամփը որոշել է կասեցնել Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների սահմանումը, որոնց մասին ապրիլի 15-ին ազդարարել էր ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168
17-04-2018 12:55