Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԱԺ-ում (ուղիղ)

168
17-04-2018 12:14

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հարցը: ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը խորհրդարանի նիստերի դահլիճ մտավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղեկցությամբ:

Արա Բաբլոյանը հայտարարեց, որ գրանցվել է 91 պատգամավոր, քվորում կա և կարող են սկսել աշխատանքը:

«ՀՀ սահմանդրության 149 հոդվածի երկրորդ մասով և «ԱԺ կաոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140 հոդվածի առաջին և երկրոդ մասերով սահմանված կարգով ՀՀ ԱԺ Հայաստանի Հանրապետական կուսակցություն և Հայ հեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների որոշումներով վարչապետի թեկնածու է առաջադրվել սերժ Ազատի Սարգսայնը»,- ասաց Ա.Բաբլոյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց ՀՀԿ խմբակցության թեկնածուին:

Այժմ ելույթ է ունենում Սերժ Սարգսյանը:

168
17-04-2018 12:14