Ամերիկացի լրագրողները ժամանել են Սիրիա և հերքել քիմիական գրոհի լուրը

168
17-04-2018 11:58

One America News Network հեռուստաալիքի լրագրողները ժամանել են Սիրիայի Դումա քաղաք եւ այնտեղ քիմիական գրոհի նշաններ չեն հայտնաբերել: Այս մասին ասված է այն նյութում, որը զետեղված է հեռուստաալիքի կայքում եւ YouTube-ում:

Թղթակից Փիրսոն Շարփը պատմել է, որ զրուցել է տեղացի բնակիչների հետ, ինչպես նաեւ այցելել է տեղի հիվանդանոց եւ քիմիական գրոհի, էպիկենտրոնե, որի մասին ավելի վաղ պատմել են տեղացի ակտիվիստները: «Նրանցից ոչ մեկը, ում հետ մենք շփվեցինք քաղաքում, չի լսել այդ միջադեպի մասին եւ ոչինչ չի տեսել»:

Նա նաեւ հայտնել է այդ օրը հերթապահած բժշկի խոսքն այն մասին, որ ապրիլի 7-ին մի խումբ անծանոթներ ներխուժել են ընդունարան՝ գոռալով քիմիական գրոհի մասին: Նրանք բերել էին մարդկանց եւ սկսեցին նրանց վրա ջուր լցնել՝ միաժամանակ ամեն ինչ նկարահանելով տեսախցիկներով: Երբ արարողությունն ավարտվեց, նրանք հավաքեցին իրեց իրերն ու հեռացանե,- պատմել է նա:

Ապրիլի 16-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը խոստացել է ՔԶԱԿ-ի նիստ բերել քիմիական գրոհներից ,տուժածներինե: Ապրիլին ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է այն բանի անհերքելի տվյալների առկայության մասին, որ Դումայում հավանական քիմիական գրոհը եղել է այն ,պետությանե հատուկ ծառայությունների բեմադրությունը, ,որն այժմ հանդես է գալիս ռուսատեցության արշավի առաջին շարքերումե:

168
17-04-2018 11:58