«Կարծում եմ՝ բոլորս ականատես կլինենք, որ որևէ հավելյալ ուժ չի կիրառվի». Միհրան Պողոսյան

168
17-04-2018 11:09

«Ամեն ոք իր կարծիքն ունի, և մենք ընտրված պատգամավորներ ենք և մեր հասարակության կարծիքը մեր քվեարկությամբ կարտահայտենք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ խոսելով այս օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված շարժման մասին:

Մ. Պողոսյանի խոսքով՝ ամեն ոք իր կարծիքն ունի, և ոչ ոք իրավունք չունի բռնանալ մարդկանց կարծիքի վրա: Հարցին, թե բռնություն կկիրառվի՞՝ հաշվի առնելով, որ ոստիկանները պատրաստվում են ցրել ցուցարարներին, Մ. Պողոսյանն այսպես պատասխանեց.

«Կարծում եմ՝ ոստիկանները շատ ադեկվատ իրենց աշխատանքը տանում են, և դուք տեսնում եք, թե ինչքան է այսօր ոստիկանությունը կարողանում առանց որևէ ուժ կիրառելու՝ ուղեկցել այս երթը: Կարծում եմ՝ բոլորս ականատես կլինենք, որ որևէ հավելյալ ուժ չի կիրառվի»:

168
17-04-2018 11:09