Ոստիկանների ու հավաքի մասնակիցների միջև հրմշտոց տեղի ունեցավ Հալաբյան- Արզումանյան խաչմերուկում

168
17-04-2018 10:49

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մի խումբ մասնակիցներ փորձել են փակել Հալաբյան-Արզումանյան խաչմերուկը: Ոստիկանները պահանջել են հավաքվածներին ազատել Հրազդանի կիրճից դեպի Հալաբյան փողոց բարձրացող ճանապարհահատվածը, սակայն ակտիվիստները չեն ենթարկվել:

Ոստիկանների ու հավաքվածների միջև հրմշտոց է սկսվել, որը կարճ ժամանակ անց հանդարտվել է:

Նշենք, որ հավաքվածներին է միացել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:

168
17-04-2018 10:49