ՄԱԿ-ը շուրջ 60 մարդ կուղարկի Սիրիայում հանցագործությունների մասին տվյալներ հավաքելու համար

168
17-04-2018 10:55

Սիրիայում հակամարտության ընթացքում կատարված հանցագործությունների վերաբերյալ փաստերի հավաքման նոր մարմնի կազմի մեջ կմտնի շուրջ 60 փորձագետ, մինչ օրս դրա ներկայացուցիչներից ոչ մեկը հնարավորություն չի ստացել այցելելու Սիրիա:

Այս մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել է նոր մեխանիզմի ղեկավար Կատրին Մարշի Ուելը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2016 թվականին հավանություն Է տվել նրանց նկատմամբ Հետաքննությունների աջակցման անաչառ եւ անկախ միջազգային մեխանիզմի ստեղծմանը, ովքեր պատասխանատվություն են կրում Սիրիայում միջազգային իրավունքի առումով առավել լուրջ հանցագործությունների համար, որոնք հանրապետությունում կատարվել են 2011 թվականի մարտ ամսից:

«Խմբի կազմում կներառվեն տարբեր, այդ թվում՝ քրեագիտական, ռազմական, քաղաքական եւ անվտանգության ապարատի հետ կապված պրոֆիլի քննիչներ ու վերլուծաբաններ»,- ասված է մեխանիզմի առաջին հաշվետությունում, որն ապրիլի 18-ին կներկայացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը: Սպասվում է, որ «հաջորդ տարվա ընթացքում այն (խումբը – խմբ.) լիովին կհամալրվի եւ կունենա շուրջ 60 անդամ», ասված էԷ փաստաթղթում:

168
17-04-2018 10:55