G7-ի երկրները Ռուսաստանից պահանջել են շտապ պատասխանել «Սկրիպալի գործով» հարցերին

168
17-04-2018 11:00

«Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարները հանդես են եկել Մեծ Բրիտանիայում թունավորված Պետական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի գործով համատեղ հայտարարությամբ: Փաստաթուղթը զետեղված է այս տարի կազմակերպությունում նախագահող Կանադայի կառավարության կայքում։

«Մենք միասնական ենք մարտի 4-ին Սոլսբերիում նյարդակաթվածահարական նյութի օգտագործմամբ գրոհի ամենավճռական դատապարտման հարցում: Մենք համաձայնում ենք Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը եւ համակարծիք ենք, որ մեծ հավանականությամբ Ռուսաստանի Դաշնությունն է պատասխանատվություն կրում այդ հարձակման համար, եւ այն իրական այլընտրական բացատրություն չունի,- նշված է հայտարարության մեջ:- Մենք Ռուսաստանին կոչ ենք անում պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք կապված են Սոլսբերիի միջադեպի հետ»:

168
17-04-2018 11:00