Ամերիկյան համալսարանում կարծում են, որ ցույցերին, հանրահավաքներին մասնակցելը քաղաքացիական գիտակցություն է զարգացնում. «Հրապարակ»

168
17-04-2018 09:24

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի որոշ պետական բուհեր դռները փակում են ուսանողների առաջ, ամեն կերպ արգելում և ճնշում են գործադրում նրանց վրա, որ չմասնակցեն բողոքի ակցիաներին, Ամերիկյան համալսարանում այլ գործելաոճ են որդեգրել: Այստեղ կարծում են, որ նման բաներին մասնակցելը քաղաքացիական գիտակցություն է զարգացնում և օգնում մարդու կայացմանը:

Մեր տեղեկություններով` երեկ որոշ դասախոսներ հայտարարել են, որ ուսանողները կարող են մասնակցել ցույցերին` բացակա չեն ստանա: Իհարկե, մոլի ՀՀԿ-ականները սա կարող են համարել ՀՀ իշխանությունների դեմ ուղղված քայլ, սակայն Ամերիկյան համալսարանի դասախոսները պարզապես ուզում են իրենց ուսանողներին դաստիարակել որպես իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

168
17-04-2018 09:24