Նիկոլ Փաշինյանը պատռեց հավաքը ցրելու ոստիկանության ծանուցումը. «Տոտալ անհնազանդությունը սկսված է»

168
17-04-2018 08:40

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առավոտյան «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հանձնեց Ոստիկանության՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պաշտոնական ծանուցումը, որը կազմված է «Հավաքների մասին» օրենքի դրույթներին համապատասխան:

Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցների ուղեկցությամբ շարժվեց դեպի առաջ՝ պատռելով Օսիպյանի հանձնած ծանուցումը:

«Հայաստանում սկսվել է տոտալ անհնազանդություն»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:

168
17-04-2018 08:40