Քաղաքացին ընկել է 6 մ փոսը

168
17-04-2018 01:15

Ապրիլի 16-ին, ժամը 21:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի թիվ 10/1 շենքի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Գ.-ին (1971 թ.) դուրս են բերել մոտ 6 մ փոսից: Վերջինս տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

168
17-04-2018 01:15