Բլոգերը յոթ տարի նկարահանել է մարդկանց վրա կարապների հարձակումը

168
17-04-2018 00:47

DokuNaut նիկի ներքո ներկայացող գերմանացի բլոգերը յոթ տարի նկարահանել է սեւ կարապների, որոնք տեղի պարկում հարձակվում էին մարդկանց վրա: Բոլոր հոլովակները հրապարակված են նրա YouYube-ալիքում։

Տղամարդու խոսքով՝ ինքը որոշել է թռչունների գրոհների բոլոր դեպքերը վավերագրել մի քանի պատճառներով: Նախեւառաջ՝ պարկը գտնվում էր հենց իր բնակարանի պատուհանի տակ: Բացի այդ, իրեն հետաքրքիր էր դիտել «փոխգործակցությունը քաղաքակիրթ մարդկանց եւ ոչ քաղաքակիթ կենդանիների միջեւ»: Բլոգերի ընկերները նրա հոլովակները զվարճալի են համարել, ուստի նա որոշել է դրանք զետեղել YouYube-ում, հաղորդել է Motherboard-ը:

Դատելով հրապարակված տեսանյութերից՝ բնայգու այցելուները տարբեր կերպ են վերաբերվել ագրեսիվ սեւ կարապներին: Երեխաները գոռալով փախչում էին, երբ թռչունները գալիս էին նրանց վրա: Մեծահասակներից ոմանք, ընդհակառակը, ոչ մի ուշադրություն չէին դարձնում կենդանիների վրա: Աղջիկներից մեկն էլ կարապներին բռնում էր վզից, որպեսզի ցույց տա նրանց նկատմամբ գերազանցությունը:

 

168
17-04-2018 00:47