Ինչպե՞ս խուսափել անտեսանելի հետապնդումից

168
17-04-2018 00:22

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ճանաչված փորձագետ Իգոր Աշմանովը խորհուրդներ է տալիս անտեսանելի հետապնդումից ու սեփական երեխաներին վտանգներից զերծ պահելու համար:

1. Մեզ հետևում են…

Իգոր Աշմանովի խոսքերով` տեսախցիկ ունեցող ողջ տեխնիկան` նոութբուքերը, պլանշետներն ու հեռախոսները, անընդհատ հետևում են ձեզ, ինչպես նաև կատարում են տեսա և լուսանկարահանումներ: Ըստ երևույթին, պատահական չէ, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն արդեն 7 տարի իր նոութբուքի վրա սքոչ է ամրացնում: Ձեր հեռախոսը միշտ ձեզ լսում է, միշտ գիտի ձեր գտնվելու վայրը ու շարունակ տեսախցիկի միջից ձեզ է նայում անգամ այն ժամանակ, երբ միացված չէ:

Միևնույն ժամանակ սմարթֆոնը հասկանում է, եթե էկրանի վրա մութ է, օրինակ, եթե լուսանկարն արվել է գրպանում: Բոլոր կադրերը` մարդկանց դեմքերով և իրավիճակներով, այդ սարքերը ուղարկում են ինչ-որ կենտրոնական սերվերների:

Օրինակ Անդրոիդ օպերացիոն համակարգ ունեցող սարքերի տվյալները հասանելի են ոչ միայն այդ հեռախոսներն արտադրողներին, այլև Ազգային անվտանգության գործակալությանը, որին տվյալ օպերացիոն համակարգի տերը պարտավոր է տվյալներ տալ` համաձայն օրենքի: Իսկ թե էլ ով է ձեռք բերում այդ ինֆորմացիան, մենք կարող ենք միայն ենթադրել:

2. Հեռախոսն անջատելը չի օգնի:

Իգոր Աշմանովն ասում է, որ դա անօգուտ է, քանի որ սմարթֆոնը կարող է միացնել անջատման անիմացիան ու հանգցնել էկրանը, սակայն միևնույն ժամանակ՝ մնալ ակտիվ: Ավելի լավ է՝ աշխատեք չանել այնպիսի բան, որը ձեզ կկարողանա խոցելի դարձնել հետագայում:

Անգամ, երբ համարում եք, որ հեռախոսն անջատված է, փաստ չէ, որ դա այդպես է:

Փորձագետի խորհուրդը: Լրիվ անջատում կարող է երաշխավորել միայն միայն հեռախոսի մարտկոցը հանելը: Ահա թե ինչու գործնականորեն բոլոր ժամանակակից հեռախոսների սնուցման աղբյուրները դուրս չեն գալիս: Սակայն, այնուամենայնիվ, կա հնարավորություն, որ ձեզ չկարողանան հետևել, եթե գնեք շատ հին հեռախոսներ, օրինակ՝ Նոկիա-6610-ի կարգի, և երբեք չօգտվեք սմարթֆոններից:

3. Գաղտնագրումը փրկություն չէ:

Իգոր Աշմանովը բոլորովին վստահ չէ, որ մեսինջերները, օրինակ` Տելեգրամը, Վայբերն ու Վոթսափը, որոնք գաղտնագրում են ինֆորմացիան, անհամեմատ ավելի անվտանգ են, քան սովորական սմս հաղորդագրություններն ու էլեկտրոնային փոստը:

Պարզ օրինակ բերենք: Գիտե՞ք արդյոք, որ, օրինակ, Գուգլի փոստը կարդում է ձեր նամակների բովանդակությունը, և ահա թե ինչպես: Նա ձեզ, ասենք, այն ապրանքի գովազդն է առաջարկում, ինչի մասին խոսք է գնացել ձեր նամակներում: Իսկ Գուգլն օրենքով պարտավոր է հետախուզությանը տվյալներ տալ:

Բոլոր կոմունիկացիոն սերվիսները աշխատում են այս սկզբունքով: Սփոփում է միայն այն, որ ձեր նամակագրությունը կարդում են ոչ թե կենդանի մարդիկ, այլ արհեստական ինտելեկտը:

Փորձագետի խորհուրդը: Նկատի ունեցեք, որ Windows-10-ը ունի ներկառուցված ստեղնաշարային լրտես, որը Մայքրոսոֆթին է ուղարկում ձեր սեղմած յուրաքանչյուր ստեղնի տվյալները: Եզրակացություն արեք ինքներդ:

4. Պահպանեք գաղտնիությունը: 

Շատ մարդիկ ժամանակ առ ժամանակ սոցիալական ցանցերում տեղադրում են իրենց երեխաների նկարները, ինչպես նաև նշում են նրանց գտնվելու վայրը: Իգոր Աշմանովը խորհուրդ է տալիս դա չանել: Եթե համացանցում կարելի է տեսնել, թե ինչ տեսք ունեն ձեր երեխաները, և որտեղ են նրանք լինում, դա նշանակում է, որ հետո նրանց հնարավոր կլինի ճանաչել փողոցում, այգում, ավազահրապարակում ու այլ տեղերում:

Փորձագետի խորհուրդը: Հաճախ ստուգեք, թե ինչով է համացանցում զբաղված ձեր երեխան, ինչ խմբերում և ում հետ է շփվում, ինչ խաղեր է խաղում: Երբևէ դա նրա կյանքը կփրկի:

5. Չարժե չափազանց շատ լարվել:

Իրականում հեռախոսազանգերը լսելն ու հետևելը վտանգավոր են բացառապես այն մարդկանց համար, ովքեր գործ ունեն ինչ-որ գաղտնիքների հետ: Զգույշ պետք է լինեն պետական պաշտոնյաները, հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, խոշոր բիզնեսմենները և, իհարկե, հանցագործները: Այնպես որ, այս շերտերը չներկայացնող մարդիկ չպետք է շատ լարվեն: Դժվար թե ինչ-որ մեկը հետևի ձեր կյանքի վայրիվերումներին:

Կենտրոնական սերվերները պարզապես տվյալների զանգվածներ են վերցնում` դրանցից ձեզ` որպես անձնավորության չառանձնացնելով, քանի դեռ դուք որևէ դատապարտելի բան չեք արել: 

Փորձագետի խորհուրդը: Աշխատեք սպեցիֆիկ իրավիճակներում, օրինակ, բանակցություններ վարելիս, ննջարանում, շոգեբաղնիքում, սմարթֆոն չօգտագործել:

Հետևեք մասնագետի խորհուրդներին. փակեք հեռախոսի էկրանը, երբեք մի նշեք ձեր գտնվելու վայրն ու համացանցում ձեր երեխաների նկարները մի տեղադրեք: Անգամ, եթե հիմա ձեզ չեն հետևում, ինչու ռիսկի դիմել:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

168
17-04-2018 00:22