Հայտարարվել են իդելական լողափեր ունեցող երկրները

168
17-04-2018 00:27

Բնապահպանական կրթության հիմնադրամը (EFE) կազմել է ամենամաքուր լողափերի վարկանիշը, որը գլխավորել են Իսպանիան եւ Հունաստանը: Այդ մասին հայտնել է «Եվրո-Պուլս»-ը: Իսպանիայում երկնագույն դրոշը, որով նշում են ամենամաքուր լողափերը, ստացել է 579 լողափ, Հունաստանում՝ 466:

Վարկանիշի երրորդ տեղում Թուրքիան է, հնգյակում տեղ են գտել նաեւ Ֆրանսիան եւ Իտալիան՝ զբաղեցնելով չորրորդ եւ հինգերորդ տեղերը համապատասխանաբար:

Երկնագույն դրոշները բաշխելիս փորձագետները հաշվի են առնում ջրի որակը, լողափի հարմարությունը եւ մատչելիությունը: Վարկանիշ-2018-ի դիրքերը շատ չեն տարբերվում անցյալ տարվա վարկանիշից, բայց, այդուհանդերձ, Թուրքիային հաջողվել է առաջատարների շարք մտնել՝ առաջ անցնելով Ֆրանսիայից, որն զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

168
17-04-2018 00:27