Տիկինը շնիկին ուղեբեռ է հանձնել և պատահաբար նրա հետ հայտնվել ուղեբեռների բաժանմունքում

168
17-04-2018 00:32

Մոսկվայի Շերեմետեւո օդանավականայում ուղեւորուհին ընկել է ուղեբեռի հանձնման ժապավենի վրա եւ հայտնվել տեխնիկական գոտում: Ապրիլի 15-ին այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել են ներքին գործերի նախարարության Կենտրոնական ֆեդերալ օկրուգի Տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունում։

Նշվում է, որ 1960 թվականին ծնված կինը Մոսկվա էր ժամանել Բելգրադից: Նա ուղեբեռի ժապավենի մոտ սպասում էր իր իրերն ստանալուն, երբ տեսել է իր շնիկով բոքսը, ձգվել է, որ վերցնի, բայց հավասարակշռությունը կորցրել է ու ընկել:

Ուղեւորուհու նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն բեռնափոխադրման սարքավորանքը վնասելու համար:

168
17-04-2018 00:32