Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց հանրահավաքը

168
16-04-2018 20:41

Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանրահավաքը, որի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ ապրիլի 16-ին տեղի ունեցած գործողություններին և իրենց հետագա քայլերին:

Ն. Փաշինյանը նշեց, որ ակցիան սկսելու են իրականացնել արդեն այս գիշեր՝ չնայած կարծիքներին, որ «գիշերը մարդիկ չեն մնա և ակցիան թույլ կլինի»:

«Կարծում եմ, որ պետք է ակցիան սկսել այսօրվանից, ով ուզում է, հենց այսօրվանից էլ պետք է սկսի այն՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողություններով, հնարավոր բոլոր միջոցներով»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանը կողմնակիցներին կոչ արեց իրականացնել ապակենտրոնացված գործողություններ:

168
16-04-2018 20:41