«Վաղը պետք է բլոկադայի ենթարկենք ԱԺ-ին մոտեցող բոլոր մուտքերը». Նիկոլ Փաշինյան

168
16-04-2018 20:00

«Այսօր հաջողված օր էր, որովհետև մենք ներքաղաքական իրավիճակում բեկում մտցրինք և փակեցինք բոլոր նրանց բերանները, ովքեր ասում էին, որ հայ ժողովուրդը տանը նստած է և համակերպվում է ամեն ինչի հետ, որ հայ ժողովուրդը չի ուզում ազատություն։ Մենք այսօր ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը ազատության ժողովուրդ է»,- Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ վաղը՝ ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, ԱԺ նիստ է նախատեսվում, և ընդգծեց, որ այսօր հաջողությամբ իրականացված «Փակիր փողոցը» ակցիան վաղը պետք է իրականացնել ավելի լայն մասշտաբներով.

«Վաղը պետք է բլոկադայի ենթարկենք ԱԺ-ին մոտեցող բոլոր մուտքերը։ Մենք քննարկում էինք, որ այսօրվանից է պետք այդ գործընթացը սկսել, բայց կարծիք հնչեց, որ գիշերը մարդիկ չեն մնա, և թույլ կլինի ակցիան։ Պետք է փակել՝ Բաղրամյան պողոտան՝ երկու կողմից, Պռոշյան փողոցը, Սարյանի գլխավոր փոստի հատվածը, «Հրազդան» մարզադաշտից մտնող փողոցը, Հալաբյանից մտնող փողոցը և Կորեայի ձորի փողոցը։ Անհրաժեշտ է այդ փողոցները փակել բոլոր ձևերով՝ Կամազներով, ԶԻԼ-երով, կռազներով, ինչով պատահի»։

Փաշինյանը կոչ արեց տարբեր համայնքների բնակիչներին՝ փակել բոլոր ճանապարհները։ Դպրոցներին ու բուհերին կոչ արեց վաղը հայտարարել համահայաստանյան դասադուլ, գործադուլ. «Ոչ ոք աշխատանքի և դասի չի գնում»։

Նա ասաց, որ անհրաժեշտ է փողոցները հենց այսօրվանից փակել. «Մի գիշերն ի՞նչ ա, որ փողոցում չմնաք»։

168
16-04-2018 20:00