Հայաստանում բեռնատարներ կարտադրվեն

vk
13-11-2017 00:00

AA Trucks ընկերության նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ հայկական բեռնատար ավտոմեքենաների արտադրության ծավալներն առաջին հինգ տարիներին կկազմեն $46 մլն:

Հայ-ամերիկյան ընկերության արտադրության բեռնատարները կարտահանվեն ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, Վրաստան, Իրան, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի այլ երկրներ:

Մեքենան հայ-ամերիկյան համատեղ արտադրության նոր մակնիշի բեռնատար է լինելու։ Բեռնատարները կառաջարկվեն տնտեսական տարբեր բնույթի գործունեություն ծավալող ընկերություններին, ինչպես նաև ուժային կառույցներին: Հոկտեմբերին կառավարության որոշմամբ AA Trucks ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն էր տրամադրվել:

Ծրագրի շրջանակում ներդրումը կկազմի մոտ $40 մլն: Առաջին երկու տարում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150.000 դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 1000-ից ավելի նոր աշխատատեղ:

(Նկարը պայմանական է)։

Ամբողջականհոդվածն այստեղ.

http://panarmenian.net/arm/news/248772

vk
13-11-2017 00:00