Օդի ջերմաստիճանը կիջնի

vk
19-11-2017 00:00

Նոյեմբերի 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 22-ին Բարենցի ծովից ներխուժող ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային շրջաններում` ձյան, Լոռիում, Կոտայքի, Արագածոտնի, Վայող ձորի և Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Արցախում՝ անձրևի տեսքով: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-ին սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում 20-25 մ/վ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/176185.html

vk
19-11-2017 00:00