ՊՆ-ին կարագի տեղ մարգարին են վաճառել տարիներ շարունակ

vk
18-12-2017 00:00

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու շաբաթ առաջ սենսացիոն ձերբակալություններ են սկսվել ու այժմ էլ շարունակվում են: Սակայն Ազգային անվտանգության ծառայությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարում այդ մասին:

«Փաստ»–ի հավաստի տեղեկություններով, հայաստանյան մի կազմակերպություն տարիներ շարունակ արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ հազարավոր տոննաներով վաճառել Պաշտպանության նախարարությանը:

ԱԱԾ–ն ուսումնասիրություններ է անցկացրել եւ պարզել, որ այդ կազմակերպությունը ՊՆ–ին խաբելու միջոցով միլիոնավոր դոլարներ է գրպանել:

Առայժմ ձերբակալված են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ–ի մի քանի պատասխանատու աշխատակիցներ:

«Փաստ»–ի տվյալներով, այս լաբորատորիան է կեղծել փաստաթղթերը եւ մարգարինը կարագի տեղ ներկայացրել: Ասում են, թե այն պատկանում է ՍԱՊԾ մի պաշտոնյայի: Ինքը ներկրել, իր լաբորատորիայով հաստատել է, որ բերած մարգարինը կարագ է:

Ըստ տեղեկությունների, ՍԱՊԾ–ն ապրանքը փորձաքննության է ուղարկել արտերկրի երեք կենտրոններ: Երեքի պատասխանն էլ նույնն է՝ ապրանքը մարգարին է, ոչ թե կարագ:

ՊՆ–ի համապատասխան պաշտոնյաները տեղյա՞կ են եղել արդյոք…

vk
18-12-2017 00:00